«Այս պահին, այս դրսևորմամբ՝ Դուք բախման եք տանում»․ Ոստիկանապետը՝ Բագրատ Սրբազանին

«Այս պահին, այս դրսևորմամբ՝ Դուք բախման եք տանում։ Մենք չենք ուզում։ Այն, որ ասում եք «լակոտի» հետ կապված՝ «լակոտություն» ասելով նկատի եմ ունեցել այն, որ մեքենայի անիվ են ծակում, այն, որ երեկ ոտքերով մեքենաների են հարվածել։ Իսկ մնացածը արդեն ասում եմ՝ ոստիկանության և ՆԳՆ-ի  բնականոն աշխատանքը խանգարում եք»,- այսօր՝ ՆԳՆ շենքի մոտ Բագրատ Սրբազանին ասաց Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

Սրբազանն արձագանքեց, որ բախման մասով, եթե ոստիկանները որևէ քայլ կձեռնարկեն, իրենք գիտեն․ «Քաղաքացիները իրավունք ունեն պատասխաններ պահանջելու 2 օրվա եղած բոլոր գործողությունների համար։ Բախման իմաստով՝ որևէ մեկին չվախեցնեք դրանով, մենք խաղաղ կանգնած ենք այստեղ՝ մեր իրավունքները պահանջելով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել