Խնդրանքս՝ ոստիկաններին չթիրախավորել․ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը Բագրատ Սրբազանին

Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը Վազգեն (Բագրատ) Գալստանյանին խնդրեց ոստիկաններին չթիրախավորել․  «Կուզենայի ասել, որ ոստիկանների գործողությունները, որոնք ենթադրում են կարգապահական խախտումներ, բացառությամբ՝ մեկ տասնյակից ավել ծառայողական քննություններ կան, նույն ձևի և քրեական վարույթներ կան։

Բոլոր այն ոստիկանները, որոնք կարգապահական խախտում են թույլ տալիս, ես վստահեցնում եմ, որ կենթարկվեն պատասխանատվության, ովքեր օրենքից դուրս են»։

Վազգեն (Բագրատ) Գալստանյանը ասաց, որ իրենք ոստիկաններին չեն թիրախավորել, մոտեցել են, բարի ծառայություն են մաղթել, շնորհակալություն են հայտնել․ «Իրենք էլ կարող են վկայել, մանավանդ՝ առաջին շարքի տղաները, որ ոչ մի խնդիր չկա, արել ենք, գնահատել ենք այն, ինչ գործել են, բայց իրենք չեն գործողը, իրենց հրաման տվող կա»։

Մարտիրոսյանը պատասխանեց, որ ոստիկանները հասարակական կարգն են պահպանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել