Այդքան տղամարդկություն կա մեջներդ 30 հոգով մի մարդ եք ծեծո՞ւմ․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին

«Ես Վահե Ղազարյանին եմ դիմում՝ որպես մարդ, որի հետ հաց եմ բաժանել տարբեր առիթներով, երևի ինքը հիմա նախկին բարեկամ է համարում, կապ չունի։ Եկել եմ թե՛ որպես Տավուշում ծառայած և ծառայող հոգևորական, առաջնորդ  թե՛ որպես պարզ, մարդկային, հուսամ՝ իր պարագայում՝ տղամարդկային խոսակցություն եմ ունենալու։

Այն մեկը տղամարդկությունը թողել է ուրիշ տեղ, մենք գիտենք դրա մասին, երևաց։ Այս 2-3 օրը երևաց։ Հուսամ, որ Վահե Ղազարյանը, ինչքան, որ ես ճանաչել և ճանաչում եմ, չի բացառվի, որ կիջնի ներքև, այտեղ՝ պարզ զրույց ունենալու, պատասխան տալու։

Նախ՝ ես չգիտեմ՝ այսքան ոստիկանություն ինչի է հավաքված, թեպետ լավ է, մանավանդ առաջին շարքի ոստիկաններին շատ մեծ գնահատանքով եմ ասում, որ իրենք իրենց քաղաքացիներին պաշտպանելու պարտքը կատարել են։ Երկրորդ շարքի մեր տղաները պետք է պատասխան տան, թե ինչի՞ են այդքան վայրագ, իրենք են նախաձեռնում վայրագ լինելը և կարգը խախտելը, այդքան տղամարդկություն կա մեջներդ 30 հոգով մի մարդ եք ծեծո՞ւմ, դա փողոցում էլ ընդունված չի, գիտե՞ք»,-նշել է բագրատ Սրբազանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել