Այս հատվածում բնակչությունը մեծապես տարհանված է․ պատգամավոր

Սանահին կայարանում էի։ Բակում տիղմի հաստ շերտի պատճառով անանցանելիություն կար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը։

«Անմիջապես մեկնարկեց շինտեխնիկայի աշխատանքը, որից հետո զգալիորեն թեթևացավ խնդիրը։ Վաղը հեռացված կլինի տիղմը։
Այս հատվածում բնակչությունը մեծապես տարհանված է։ Ջրի մակարդակը զգալի իջել է։ Տեղում կարիքների գնահատում է իրականցվել։ 14 բնակիչ ապահովվել է սննդամթերքով, 4-ը տեղափոխվել է հյուրանոց, մեկը ստացել է անհրաժեշտ դեղորայք»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել