Ցուցարարները վնասում են ինքնագլորները, վերանորոգում է ընկերությունը

Այս օրերին հատկանշական է, որ Երևանի տարբեր փողոցներում ցուցարարները ճանապարհներ են փակում՝  կիրառելով նաև ինքնագլորներ։

Այսօր տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է՝ ինչպես է պատգավոր Գառնիկ Դանիելյանն այդ ինքնագլորների միջոցով արգելափակում Խանջյան փողոցի երթևեկությունը։

Iravaban.net-ն ինքնագլորների կիրառման վերաբերյալ խոսել է YerevanRide ընկերության աշխատակցի հետ, պարզվեց՝ նշված հանգամանքներում այն օգտագործելու, վնասելու դեպքում որևէ փոխհատուցում չի տրամադրվում։

«Փոխհատուցումներ չեն լինում, վերանորոգվում են մեր կողմից։ Ինքնագլորները քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվում են, մարդիկ հեռախոսով ակտիվացնում և օգտվում են, այսինքն՝ փողոցում այսպես, թե այնպես սկուտերները լինում են, ու արդեն, թե ովքեր են տեղափոխում, չենք կարող ասել, հստակ չի տրամադրվում ինչ-որ մարդկանց, որ իրենք տանեն դրանցով ճանապարհ փակեն»,-հայտնեցին ընկերությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել