Մայիսի 25-ին, ժամը 22-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սիլիկյան նոր խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և ընկել կամրջից:
Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորները՝ 40-ամյա Գոհար Մ.-ն և 14-ամյա Էրիկ Գ.-ն, մահացել են:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: