Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մայիսի 26-ին, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը:
Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չէր հաջողվել:
Զոհված զինծառայողի մասին տեղեկություններ իմանալու նպատակով` Iravaban.net-ը կապ է հաստատել Ագարակավանի վարչական ղեկավար Խորեն Կիրակոսյանի հետ։ Նրա խոսքով՝ զինվորը ծառայելիս է եղել Վարդենիսում, զոհվել է «զորավարժությունների» ժամանակ․ «Խոսել եմ իրենց սպաների հետ, ասել են, որ ընթանում է քննություն, դրանից հետո պարզ կլինի, թե դեպքը ինչպես է տեղի ունեցել։
Արարատը ուներ իրենից մեծ եղբայր և փոքր, դպրոցական քույր։ Եղբայրը ծառայել է բանակում, 2 տարի առաջ է ավարտել ծառայությունը․ «Նորմալ, հայկական «նամուսով-թասիբով» ընտանիք են, ծնողները չունեն մշտական աշխատանք, զբաղվում են գյուղատնտեսությամբ, ինչպես՝ գյուղի մյուս մարդիկ»։
Մարիամ Անտոնյան