Հորդորե՛ք Տեր հորը նորմալ պահել իրեն․ լրագրողների հետ զրույցում ասել է Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:
«Տեր հորը հորդորեք՝ թող իրեն նորմալ պահի, ժողովրդին էլ հորդորի, որ իրենց նորմալ պահի»,- լրագրողներին ասել է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:
Նա հավելել է, որ ոստիկանները գործում են օրենքի շրջանակներում, ոչ ոքի անտեղի բերման չեն ենթարկում։
«Մայթեզրին կանգնած ոչ մի քաղաքացու անտեղի բերման չենք ենթարկում, տեսախցինկերով երևում է ճանապարհը փակում են վազում, լակոտի պես կանգնում»,- ասել է նա։