ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի փոխանցմամբ՝ ժամը 10:00-ի դրությամբ, համեմատած երեկվա այս ժամի, Դեբեդի մակարդակն առերևույթ որոշակի իջել է․
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն օրվա ընթացքում թվեր կհրապարակի։
Երեկ ամբողջությամբ ջրի տակ էր Ալավերդու Մետալուրգ մարզադաշտը։ Այս պահին ջուրը մարզադաշտից նահանջել է։ Պատռված է նաև բետոնե պատվարը, որը կարգավորում-զսպում էր Դեբեդի հոսքն այս հատվածում։
Կղզյակը գետի առափնյա հատվածից տեղաշարժվել է` հայտնվելով կենտրոնական մասում»։