«Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին։ Մի ժամանակ քեզ ժողովրդական մարդ էիր համարում, հեծանիվով էիր պտտվում, գետնից աղբն էիր վերցնում։ Սակայն շատ շուտ սկսեցիր ուղղաթիռով պտտվել, հսկայական ոստիկանական պատնեշներով ինքնապաշտպանվելով։ Հրավիրում եմ, որ գաս այս ժողովրդին և դեռ տասնյակ, հազարավորներին հանդիպելու՝ ոչ միայն որպես գործիչ, այլ նաև՝ որպես տղամարդ։ Եթե երբևէ չես գալու, բնականաբար սպառված իրավական լեգիտիմությանդ զուգահեռ վաղուց նշանակել է, բայց հիմա առավել ևս շեշտում եմ, որ բարոյական լեգիտիմություն էլ չունես։
Երբ ինքնիշխանության մասին եք խոսում, ուզում եմ հարցնել, կարող է՞ որոշումներդ դու չես կայացնում, ուրիշներից են կայացնում, ուրշ տեղերից են թելադրում։ Թելադրում եմ սեփական ժողովրդիդ ահաբեկել, ծաղրել, հետևաբար՝ այս հրապարակից ես գնալու եմ Կառավարության համար նախատեսված ամառանոց՝ ակնկալելով հանդիպելու քեզ, միասին ենք գնալու, հա։ Բայց վախեցած են սարսափելի»,-այսօր՝ մայիսի 26-ին հայտարարեց Բագրատ Սրբազանը։