«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով են պարգևատրվել ոստիկանության մի խումբ ծառայողներ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 20-ն հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հանրապետության տոնի առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրել «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով.

Արթուր Միխաելի ԵԳԱՆՅԱՆԻՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Արթուր Լևոնի ԼՈԲՅԱՆԻՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի պետ, ոստիկանության մայոր

Արմեն Արտաշեսի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ

Նվարդ Սաշայի ԼԵՎՈՆՅԱՆԻՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ պարեկային գումարտակի 1-ին վաշտի պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ

Նարե Միսակի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումար-տակի 1-ին վաշտի կրտսեր պարեկ, ոստիկանության սերժանտ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել