«Թուրքիան մեզ համար գոյաբանական սպառնալիք է»․ Նիկոս Դենդիաս

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը խոսել է Հունաստանի նկատմամաբ Թուրքիայի դիրքորոշման մասին:

Դենդիասը մասնավորապես խորհրդարանում դիմել է պատգամավորներին՝ ասելով, որ թուրքական կողմի Հունաստանի նկատմամբ ունեցած դիրքորոշումը ռազմավարական և երկարատև սպառնալիք է ստեղծում:

«Եթե կա մի հարևան երկիր, որը ոչ միայն ինքնիշխանության իրավունքների, այլ նաև ինքնիշխանության կարգավիճակի և փոքրամասնությունների հստակեցման հետ կապված միջազգային համաձայնագրերն է բողոքարկում, ապա այդ եկիրը բացեիբաց գոյաբանական սպառնալիք է:

Մեր երկրի իրավական և աշխարհագրական սահմանները սպառնալիքի տակ են»,-ասել է նա:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել