Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստերի մեծ մասին, ընդհանրապես չի մասնակցում ԱԺ խորհրդի նիստերին, ընդդիմությունը չի մասնակցում օրենքների քննարկման գրեթե 90% տոկոսին, ընդդիմությունը պարբերաբար չի մասնակցում կառավարության հետ հարց ու պատասխանին, ընդդիմությունը թեկնածուներ չի առաջադրում ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների և ԱԺ նախագահի տեղակալի պաշտոններում, գրեթե չի զբաղվում այդ հանձնաժողովների գործառույթներով, բայց ընդդիմությունը գալիս է, գրանցվում է և գալիս մասնակցում է օրենքների քվեարկություններին՝ դեմ կամ ձեռնպահ:
Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Գուշակեք, թե ինչու.
Պատասխանը պարզ է՝
ԱԺ մեկ նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ – 24.000 դրամ
Սա, հիրավի, չընդդիմության չօրակարգի և չգոյության լավագույն օրինակ է»,-նշել է նա: