Վերանայեք Ձեր գնային քաղաքականությունը. Ծաղկաձորի համայնքապետարանը՝ Գարիկ Պապոյանին

Երեկ երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ նշում էր, որ Coma club-ը չի բացվի, որովհետև Ծաղկաձորի քաղաքապետարանն անհավանական վատություն արեց մի թիմի, որը եկել էր իրենց քաղաքին օգուտ տալու:

Ծաղկաձորի համայնքապետարանն արձագանքել է Գարիկ Պապոյանի տեսանյութին և գրել.

«Հարգելի՛ Գարիկ Պապոյան

Ծաղկաձոր համայնքում իրականացվում են սուբվենցիոն և համայնքային ներդրումային ծրագրերի շրջանակներում լայնածավալ աշխատանքներ:

Աշխատանքները իրականացվում են ըստ նախագծերի և ըստ եղանակային պայմանների:

Համայնքում կատարվող բոլոր աշխատանքները միտված են համայնքի բնակիչների և հյուրերի բարեկեցիկ կյանքի և հարմարավետ տեղաշարժման կազմակերպմանը, այլ ոչ թէ խոչընդոտ հանդիսանալու որևէ տնտեսվարողի համար:

Այցելուներ չունենալու պատճառը մի փնտրեք Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատանքային գործընթացների մեջ, այլ վերանայեք Ձեր գնային քաղաքականությունը:

Տվյալ թաղամասը երբևէ կոյուղագիծ չի ունեցել և ամբողջ կոյուղին լցվում էր հարակից գետը և վնասակար ազդեցություն թողնում շրջակա միջավայրի վրա: Հիշեցնենք, որ Ձեր շինության կոմունիկացիաները անցկացնելու ընթացքում դուք ևս վնաս եք հասցրել և անանցանելի դարձրել տվյալ ճանապարհը: Կոյուղագծերի աշխատանքների ավարտվից հետո անմիջապես կսկսվեն ճանապահի հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքները:

Հավելենք, որ տվյալ աշխատանքները կատարվում են ոչ թէ ընտրյալ 30-40 հոգու համար այլ մոտ 2 000 տեղաբնակների և տարեկան 100 000-ավոր այցելուների հետագա բարեկեցության և հարմարավետության համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել