Պատմաբան Արսեն Հակոբյանը անդրադարձել է Պապ թագավորի «իրական Հայաստանին»։
«ՀՀ վարչապետը պատմական զուգահեռներ բերելիս հաճախ նշում է Պապ թագավորի մասին, նաև՝ որպես իրեն համար ընդօրինակելի կերպար։ Բայց ինչ համեմտության եզրեր կարող են լինել, կամ որոնք են դրանք այդքան էլ պարզ չէ – 2018 առ այսօր ՀՀ վարչապետի և եւ ընդամնեը 4 տարի․ 370-374թթ․ կառավարած Պապ թագավորի միջև։
Պապը գահը ժառանգել է բզկտված ու պարսիկների կողմից օկուպացված երկրում, այն էլ մի կերպ, չափազանց ծանր պայմաններում։ Նման իրավիճակում Պապը վերականգնում է հայկական բանակը՝ հասցնելով 100․000։ Այդ իմաստով, հայոց թագավորը ներկա որոշակի շրջանակների կողմից կարող է բնութագրվել՝ որպես «միլիտարիստ», քանի որ հայկական բանակի լեգիտիմության խմդիրը չէր կապում պարսիկների համաձայնության հետ։
Պապը նաև «ռևանշիստ» էր բառի բուն իմաստով, նա ոչ միայն վերականգնեց Մեծ Հայքի կորսված տարածքներն ու պարսիկներին դուրս շպրտեց երկրից, այլև հայկական զորքը Պապի ու սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, ուղղակի նաև վրեժ էր լուծում անարգված ու սպանված Փառանձեմ թագուհու, Արշակ Բ թագավորի և սպարապետ Վասակ Մամիկոնյանի համար՝ վարվելով նույն կերպ պարսիկ հրամանատարների ու իշխանների հետ՝ տիկ հանելով։ Փավստոս Բուզանդն ասում է, որ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը այդ կերպ վարվեց 600 պարսիկ ավագների հետ և ուղարկեց Պապին ի հատուցումն։
Միգուցե, ներկա իշխանության համար Պապի կերպարը ինչ-որ տեղ դերակատար է Եկեղեցու հետ ունեցած հարաբերությունների պատճառով, ու նաև այն որ այդ իսկ պատճառով Փավստոս Բուզանդի մոտ ոչ միանշանակ է նա ներկայացվում։ Սակայն, ոչ միանշանակությանը վերաբերում է կերպարի որոշ նրբերանգներին, ոչ թե ամբողջական գործունեությանը։ Ի վերջո հաղթանակների, «ռևանշի» ու Հայքի միավորման մասին հենց Փավստոսը/Եկեղեցին է ասում և Պապ-Եկեղեցի հարաբերությունները այլ պատճառա-հետևանքային տիրույթում էին։
Ինչևէ, ներկա իշխանության գաղափարախոսների համար այստեղ էլ է հիասթափություն սպասվում, քանի Պապի ամբողջական կերպարի ու գործունեության մասին մենք իմանում ենք 18-րդ դարի վերջերից սկիզբ առած քննական պատմության միջոցով, որը, ըստ Հայաստանի վարչապետի, գրված է «կայսրության» կամ «կայսրությունների» թելադրանքով համարյա թե «գործակալների» կողմից, և առ այսօր մենք պատմություն գրել չգիտենք»։