Ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կգ-անոց խաչ ուզում ա, դոշներից կախեն, Պապ թագավորը չի սպանվելու․ Փաշինյան

«Ձեր ինչի՞ն ա պետք Կառավարություն, ձեր ինչի՞ն ա պետք տեղական ինքնակառավարում, ձեր ինչի՞ն ա պետք խորհրդարան։ Օրինակ՝ կան թեմեր։ Հիմա ենթադրենք, որ Ավստրիալիայում ՀՀ Կառավարություն չկա, բայց կա Ավստրիալիայի թեմ, վատ ա՞։ Իհարկե վատ չի։

10-ը մարզի փոխարեն կլինենք 10-ը թեմ և, ի վերջո, հայ ժողովուրդը ունեցել է այդ փորձը, որ ինքը կառավարման այլ եղանակ ա ունեցել՝ կայսերական կառավարման եղանակ։ Որ գնում էին Կեսարիայում օծվում էին, գալիս ՀՀ-ում դառնում էին ազդեցության գործակալ։ Խեղճ Պապ թագավորը մինչև քաշեց բերեց Հայաստան, ֆիզիկապես բերեց, բայց այդ ազդեցության գործակալի մասը Պապ թագավորից մինչև այսօր չի լուծվել, բայց ես համոզված եմ՝ առաջիկա մեկ, երկու ամսվա ընթացքում դա էլ է լուծվելու։ Սա հազարամյա հարց է, սա այն խոսակցությունն է, որ ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ, Պապ թագավորը այլևս չի սպանվելու»,-այսօր՝ մայիսի 22-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել