ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում։
Լրագրողների հետ ճեպազրույցում նա «անսպասելի և անհասկանալի» է որակել նախագահի ուղղաթիռի վթարը։
«Նախատեսվում էր նաև նախագահի այցը ՀՀ։ Դա մեզ համար շատ կարևոր էր, մենք ցավում ենք այս ողբերգության հետ կապված»։