Իմպիչմենթի գործընթացից մի քանի ժամ անց, Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական տվեց․ Առաքելյան

Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել՝ նշելով, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միանալով համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին:

Նա նշել է՝ պաշտպանում է համայնքի ղեկավարի պաշտոնում ՔՊ խմբակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը։

Իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել էր ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը։ Ըստ կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի՝ համայնքի ղեկավարը հրաժարական է տվել փաստաթղթերը ներկայացնելուց մի քանի ժամ անց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել