«Ադրբեջանը պահանջել է, ՀՀ-ն կատարում է». Գառնիկ Դանիելյան

«Սա միակողմանի զիջում է. Ադրբեջանը պահանջել է, ՀՀ-ն կատարում է։ Սա ոչ թե ինչ-որ տարածքի, մի բլուրի, մի առվակի, այլ շատ կոնկրետ մարդկանց ճակատագրերի խնդիր է»,-այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ Կիրանցի բնակիչներն իրեն պատվիրակել են գալ ԱԺ, ներկայացնել այն ամբողջ ողբերգությունը։

«Ինձ մոտ կա 50 և ավելի վկայական` իրական մարդկանց ճակատագրեր, որոնք իրենց պապից ժառանգած տունը կորցնելու են, քանի որ իշխանությունը հայտարարում է, որ կադաստրի թղթերով այն հայկական հող չէ։ Հիմա, որ կիրանցեցիներն ասեն` պապից են ժառանգել տունը, իշխանությունը երևի կասի` գնացեք պապուն գտեք։

Պապուն գտնեն, կասեն` կեղծ է, հլը ապուպապին գտեք»,-հայտարարեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել