Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին նախօրեին ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և մյուս անձանց մահվան կապակցությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ: