Այսօր՝ քիչ առաջ, ինձ մոտեցել են շատ հարգելի մարդիկ և ասում են, որ՝ ինչպե՞ս վստահենք․ Բագրատ Սրբազանը՝ մշակութային գործիչների հետ հանդիպման ընթացքում

«Մեր գյուղերը՝ հերոսական, հենց հիմա տառապանքի մեջ են գտնվում, հենց այս պահին։ Մենք ասել ենք՝ ամբողջը պետք է լինի մեր հաշտության օրակարգը, որովհետև աներևույթ թշնամին երևացող տեսքով մտել է մեր կյանք և մեզ հրամցրել է մի սնունդ, որը մեր օրգանիզմին հարմար չի, բայց մենք, կարծես թե, ուզում ենք հարմարվել։ Այդ սննդի անունը, մենյուի վրա գրված սննդի անունը առաջին կետում սուտն է, երկրորդում՝ թշնամությունն է, երրորդում՝ ատելությունն է, չորրորդում՝ քաոսը, հինգերորդում՝ անվստահությունը։ Այսօր՝ քիչ առաջ, ինձ մոտեցել են շատ հարգելի մարդիկ և ասում են, որ՝ ինչպե՞ս վստահենք։ Ճիշտ են ասում, որովհետև մենք այդ մշակույթի մեջ ենք հիմա հայտնվել։

Եվ այսպես շարունակ՝ ամբարտավանությունը, հպարտությունը, ամեն մարդու կարծիքի վերջնական լինելու, հաստատ վերջնական լինելու կնիք ունենալու զգացումը, դատավորի պատվանդանի վրա կանգնած լինելու, դատաստան լինելու ինքնընծա, այսպես կոչված՝ պատիվը լինելու մշակույթը։ Ամեն մարդ դատավոր է մեր կյանքում, և ընդ որում՝ ոչ իրեն, ուրիշներին»,- այսօր՝ մայիսի 18-ին, մշակութային գործիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել