«Սա ոչ թե լավ լուծում է կամ վատ լուծում է, այլ լուծման բացակայություն է։ Ի՞նչ է առաջարկում, ասում է՝ եթե չիրականացնենք այսօրվա ընթացքով սահմանազատման գործընթացը, ուրեմն կունենանք պատերազմ։ Հետո, իսկ եթե իրականացնում ենք էսպե՞ս, չենք կարող ասել՝ կլինի պատերազմ, թե ոչ, սա լուծման բացակայություն է, իսկ առաջնորդելով` ազգին չունենալով լուծում, բացարձակ անընդունելի է»,-այս մասին «Նեմեսիս» հուշակոթողի մոտ Բագրազ Սրբազանի և դասախոս-գիտնականների հետ հանդիպումից հետո հայտարարել է Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Հարցին, թե ըստ նրա ինչպես պետք է իրականացվի սահմանազատումն ու սահմանագծումը, Դավթյանը պատասխանեց, որ նմանատիպ հարցի վերաբերյալ տարբեր լուծումներ կարող են լինել, լուծում առաջին՝ իրականացնել սահմանազատում, սկսել Տավուշից և ունենալ միջազգային հստակ երաշխավորություն, որ դրա արդյունքում ունենալու ենք հաստատված երկարատև խաղաղություն։
«Այլ տարբերակ առաջարկեմ՝ սկսենք ոչ թե Տավուշից, այլ սկսենք Սև լճի հատվածից, սա էլ է լուծում, բայց ինչ, որ այսօր արվում է, լուծման բացակայություն է»։
Խոսելով իր և վարչապետի հարաբերությունների մասին՝ նա նշեց․
«Ես և Նիկոլ Փաշինյանը մինչև 2022 թ․ սեպտեմբերի 15-ը առնչվել ենք աշխատանքային-գործնական հարթության մեջ, ես՝ որպես ՀՀ Գլխավոր դատախազ, Փաշինյանը՝ որպես ՀՀ վարչապետ, հարաբերությունների լարվելու խնդիր չենք ունեցել, վեճ երբևէ չենք ունեցել, իսկ հատկապես այսօրվա քաղաքական իշխանության և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքականության իրականացումն ինձ համար արդեն՝ որպես պարզ քաղաքացու, անընդունելի դարձավ սկսած արցախյան հարցի լուծումից, որն այսօր մենք ունենք, և ինձ համար բացարձակ անընդունելի է»։