Ավարտվեց Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջև առերես հարցաքննությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Նախաքննության գաղտնիքով կաշկանդված լինելով չեմ կարող հրապարակել ցուցմունքների բովանդակությունը, սակայն վստահեցնում եմ, որ այս առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սնանկացավ։
Կգա ժամանակը հանրությունը կդիտի այսօրվա առերես հարցաքննության տեսաձայնագրությունը։
Շարունակելի…»,-նշել է նա։