Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«4 շինություն կա, որը 1976թ․ քարտեզով չի մնում ՀՀ տարածքում։ Այդ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, որը այս պահին չի աշխատում, մեկը ավտոտնակ է։
Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։ Ճանապարհն էլ ենք կառուցելու, որը ամբողջովին ՀՀ տարածքով է անցնելու։ Մենք համոզված ենք՝ այս գործընթացով ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում»,-նշել է նա։