Եթե ուզում եք կալանավորեք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք․ կիրանցեցին՝ ոստիկանության գնդապետին

«Եթե ուզում եք կալանավորեք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք»,-այս մասին այսօր՝ Կիրանցում, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։ Ոստիկանության գնդապետը պատասխանեց, որ կալանավորելու և «գլխից խփելու» հարց չկա։

Մկրտչյանը նշեց, որ իրենք ՀՀ քաղաքացի են և ծառայում են ժողովրդին՝ ի պատասխան քաղաքացու՝ «Եթե Նոյեմբերյանից եք, առաջինը դուք պետք է մեր կողքին կագնեք» հայտարարությանը։

Քաղաքացին հետաքրքրվեց, թե ի՞նչ է պետք անել, իսկ պարոն Մկրտչյանը նշեց, որ դրա համար գոյություն ունի անհրաժեշտ ձևաչափ։

«Կիրանցի տարածքը թշնամուն տալու մասին է խոսքը, մեր գյուղի սեփական տարածքը տալիս է թշնամուն»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Ոստիկանության գնդապետը նշեց, որ գյուղի տարածքից որևէ բան չի տրվում։ Նա քաղաքացուն հայտնեց, որ որոշակի մանրամասներ կհայտնի, բայց տեսախցիկներից հեռու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել