ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որի մեջ ասվում է․
«Ի պատասխան ԶԼՄ հարցումների
Լրատվամիջոցներից մեկին այսօր հարցազրույց տված անձը ՀՀ զինված ուժերին ծանոթ չէ, ավելին՝ ՀՀ ԶՈՒ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել:
ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք, նախքան ինքնահռչակ անձանց հանրությանը որպես գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում ունեցող ներկայացնելը, համապատասխան ճշտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ»: