Տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը

«Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթացող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համաժողովի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում երթևեկությունը սահմանափակելու պատճառով, մայիսի 15-ին՝ ժամը 15:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում ներհամայնքային տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը, իսկ ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները այլընտրանքային ճանապարհներով կիրականացնեն կանոնավոր ուղևորափոխադրում»,- այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել