Մայիսի 8-ին՝ ժամը 19:39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգեպանը եկեղեցու այգում նորածին երեխա է հայտնաբերել։ Մեկնած օպերատիվ խումբը նշված երեխային տեղափոխել էր հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել էր քննչական բաժին։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ճշտվել է նորածնի մոր ինքնությունը։ Շիրակի մարզի 2000թ․ ծնված բնակչուհին մայիսի 14-ին հայտնաբերվել և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել է քննչական բաժին։