«Այո՛, անվստահության գործընթացը կա, մենք հանդիպել ենք տարբեր քաղաքական դաշտի ուժերի հետ։ Այս ընթացքում որոշների հետ հանդիպել ենք, որոշներին բաց, որոշներին խորհրդապահական։ Մենք ճանապարհը գծել ենք, գնում ենք առաջ, ով այդ ճանապարհի վրա կկանգնի, բարի է եկել, ով չի կանգնի՝ դուրսը կմնա։ Մենք բոլոր քայլերը արել ենք և շարունակելու ենք անել։ Իշխան Զաքարյանի պահով էլ՝ ես հրապարակային, ամբողջ աշխարհին ի լուր հայտարարել եմ, դրանից ավել էլ ի՞նչ եք ուզում, որ ասեմ։ Մնացածը պիտի հարցնեք Իշխան Զաքարյանին, խմբակցություների անդամներին, ինձ ինչու՞ եք հարցնում», այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։