«Այսօր բազմաթիվ պետական աշխատողներ մոտեցել և ասում են, որ մեզ այս աշխատանքը պետք չի, եթե չունենք հայրենիք»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօրվա իր ելույթում ասաց․

«Երեկ մենք տասնյակ հազարավոր հայրենակիցներով, ես կարող եմ ասել՝ 100 հազար մեր հայրենակիցներ ցույց տվեցին, որ մենք տեր ենք մեր հայրենիքին, որ մեր ժողովուրդը միասնական է։ Մենք երեկ մեկնարկը տվեցինք, մեր հայրենակիցները ցույց տվեցին՝ մենակ չեն թողնի տավուշցուն։

Այն բռնաճնշումները, որոնք իրականացվել են տարբեր ուսումնական հաստատություններում, արդյունք չեն տվել, և ուսանողը դուրս է եկել և ասել է՝ տեր է իր հայրենիքին։

Բրյուսովի համալսարանում դռները փակվել էին, և ինչ-որ մեկին թվացել էր՝ դռները փակ են, փակ էլ մնալու են, մեր առջև փակ դռներ չկան, մենք բացել ենք այդ դռները, ուսանողությունը դուրս է եկել։ Ամբողջ միջազգային լրատվական ցանցերը խոսում էին ձեր պայքարի մասին, ասում, որ ժողովուրդը դուրս է եկել, պայքարում է: Այսօր բազմաթիվ պետական աշխատողներ մոտեցել են և ասում են, որ մեզ այս աշխատանքը պետք չի, եթե չունենք հայրենիք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել