«Խաղաղ, բարեկիրթ և համառ զրույցներ պետք է ունենաք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ»

Բագրատ Սրբազանը խնդրեց ժողովրդին ձեռքները ծալած չնստել, քանի որ անընդհատ իրենց ճնշում են, ասում են՝ շարժումը մարեցին։

Նա խոսեց առաջիկա քայլերի մասին․ «Պետք է հատիկ-հատիկ պայմանագիր ստորագրեմ ձեզ հետ, բայց ոչ քաղքացիական։ Բոլորդ պատրաստ եք ինչ ասեմ անելո՞ւ։ Կարևոր է իմանալ, որ դուք պատրաստ եք գործողությունների, թե ոչ։ Անցյալ օրը ինձ ասում էին՝ մարդկանց կոնկրետ ասա՝ ինչ անեն, ասացի՝ ասում եմ, անհնազանդության գործողություն։ Ես ապաշխարության շրջան եմ անցնում, ինքնամաքրվելու։ Այս երկու օրը և առաջիկա օրերին, մինչև մյուս ուրբաթ բոլորդ ով ինչ հնարավորություն ունի խաղաղ, բարեկիրթ և համառ զրույցներ պետք է ունենաք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ, շատ խաղաղ՝ առանց հայհոյանքի, սուրճ, թեյ խմեք հետները, խոսեք, բա ասո՞ւմ եք պատրաստ եք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել