Շատ տարօրինակ է, որ հոգևորականը տալիս է անուններ՝ առանց այդ անունների տերերի հետ համաձայնեցնելու․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի՝ վարչապետի հնարավոր թեկնածությանը ասաց, որ Բագրատ հոգևորականի համար Աստծո կամքն էլ է կարևոր, իրենց համար էլ է կարևոր, բայց ժողովրդի կամքը հենց Աստծո կամքն է․ «Եթե Վազգեն Գալստանյանը ցանկություն ունի վարչապետի թեկնածու առաջադրվելու, ուրեմն 2026 թվականին ինքը պետք է իր քաղաքական թիմով հայտ ներկայացնի, մասնակցի ընտրություններին ու հաղթելու դեպքում դառնա վարչապետ»,- նշեց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ-ում անվստահության գործընթաց սկսելուն՝ Քոչարյանն ասաց, որ դեմ չէ, թող անեն․ «Բայց տվյալ հոգևորականն ասում է՝ 20 ձայն է պակասում, որտե՞ղ է այդ 20 ձայնը։ Երեք տարի է՝ այստեղ են, իրենք տեսնո՞ւմ են թեկուզ 2․5 ձայնի հնարավորություն, անձամբ ես նույնիսկ 1․5 ձայն չեմ տեսնում։ Ինքը անուններ է տալիս, կներեք, շատ տարօրինակ է, որ հոգևորականը տալիս է անուններ՝ առանց այդ անունների տերերի հետ համաձայնեցնելու»,-ասաց նա։

Քոչարյանը հավելեց, որ ընդդիմության ներկայացուցիչները պետք է աշխատանքի լինեն․ «Մարդիկ, որոնք ստանում են մանդատ, պետք է իրացնեն այդ մանդատը աշխատանքի միջոցով»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել