Երևանում ոստիկանները բերման են ենթարկել բլոգեր Միկա Բադալյանին:
Այս մասին վերջինս հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։
«Բարեկամներ, հենց հիմա ոստիկանությունը Հանրապետության հրապարակից ինձ բերման է ենթարկում, սպասենք նորություններին, ինձ տանում են ոստիկանության Կենտրոնի բաժին»,- գրել է նա: