ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը համալսարանի բակում հավաքված ուսանողների կոչ արեց, որպեսզի վերջիններս իրենց կուրսընկերներին տեղեկացնեն՝ սա անտարբերությունը չափող ակցիա է։
«Եթե Առաքելական սուրբ եկեղեցին ստանձնել է պատասխանատվությունը այս դժվարին իրավիճակում, դա նորություն չի պատահական չի»,-ասաց նա ու կոչ արեց ուսումնասիրել պատմությունը։
Նա նշեց, որ ոչ մեկի չեն ստիպում միանան, չմիացողները իրենց թշնամին չեն․ «Մենք ուղղակի ուզում ենք ասել՝ էրեխեք, անտարբեր մի եղեք։ Արտահայտեք ձեր դիրքորոշումը»։
Այնուհետև բուհի բակում հավաքված ուսանողները սկսեցին քայլել ֆակուլտետներով և կոչ անել միանալ իրենց։