«Ես չեմ էլ ընթերցել, բան չկա»,-այս մասին քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը՝ խոսելով այսօր առավոտյան ԱԱԾ-ի, ՆԳՆ-ի և Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունների մասին։
Նա նշեց, որ չգիտի՝ ինչու են նման հայտարարություններ արել․ «Գործ ա, անում են»։
Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ պետք է մարդիկ հավաքվեն Հանրապետության հրապարակում, նա նշեց, որ պատասխան ունեն ստանալիք․ «Էս ժողովուրդը ինքնաբուխ դուրս է եկել այդ պատասխան ը ստանալու»։
Հարցին՝ կա՞ գիտակցում, թե ինչ է լինելու եկեղեցու հետ, եթե շարժումը չհաջողի։ Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Հիմա դրա ժամանա՞կն է։ Եթե ժողովուրդդ օրհասական վիճակում է, ստորացած, նվաստացած, մեզ ի՞նչ է մնացել անելու։ Ասելու՝ ձեր սուրը և մեր պարանո՞ցը։ Մենք պարզ, խաղա, հանգիստ, հաշտության կոչով, ներելու պատրաստ․ խաղաղության ձգտումով»։