Մոսկվան հիմնականում դրական է վերաբերվում Երևանի հետ հետագա հարաբերությունների հեռանկարներին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
Նա նշել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում, իրոք, որոշակի դժվարություններ են առաջանում, սակայն առաջնորդներն ունեն քաղաքական կամք՝ դա քննարկելու համար։
«Մենք կսպասենք բանակցությունների արդյունքներին։ Կա երկխոսություն, կա քաղաքական կամք այս երկխոսությունը շարունակելու համար։ Կողմերի միջև կա փոխադարձ հետաքրքրություն։ Ուստի այս դեպքում մենք ավելի շատ հակված ենք լավատեսության»,-նշել է Պեսկովը։