Մայիսի 9-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Համբարձման տոնը։
Այն նշվում է Զատկից ուղիղ 40 օր հետո։ Ժողովուրդն այն անվանում է նաև Վիճակի կամ Կաթնապուրի տոն:
Համբարձման տոնը դասվում է Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոների շարքին, որը յուրաքանչյուր տարի նշվում է տարբեր օրերի։
«Համբարձում» նշանակում է բարձրացում։ Համբարձման տոնը հարուցյալ Հիսուս Քրիստոսի` մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակն է: