ԵԱՏՄ երկրների ղեկավարները որոշում են ստորագրել Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին, գրում է РИА Новости-ն։
Բացի այդ, ի թիվս այլ փաստաթղթերի, որոշում է ստորագրվել ապրանքների ծագման հավաստագրման և ստուգման էլեկտրոնային համակարգի շրջանակներում ԵԱՏՄ երկրների և Վիետնամի միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման արձանագրության ստորագրման հարցերի վերաբերյալ։