«Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված»․ ներկայացվել է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման երգը

Ներկայացվել է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման երգը։

«ՀԱՅ, ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒ ԱՍՏՎԱԾ
Ես խավարի մեջ մի շող եմ լույսի
Դու իմ կողքին նոր փարոսն ես հույսի
Մենք միասին ավետիս ենք սպասված
Որ կբերենք հային նոր լուսաբաց
կրկներգ:
Մենք միասին վառ կրակ ենք անշեջ
Մենք միասին, Սփյուռքն էլ մեր հոգու մեջ
Բյուր սրտերում 4 արժեք է դաջված
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Ես մի զինվոր եմ իմ կուռ հավատքի
Դու արվեստի, կամ սպորտի, կամ մտքի
Մենք միասին ընդդեմ «Թերագույնի»
Մենք զինվորներն ենք մեր եռագույնի
կրկներգ:
Մենք միասին վառ կրակ ենք անշեջ
Մենք միասին, Սփյուռքն էլ մեր հոգու մեջ
Բյուր սրտերում 4 արժեք է դաջված
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել