«Որոշումը ինքս եմ կայացնելու»․ Շիրակի թեմի առաջնորդը՝ Բագրատ Սրբազանի ընթացքի մասին

«Մարդը ճանաչվում է իր մտահոգությունների մեջ»,-այս մասին հայտարարել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը (տեսանյութ

«Եթե մարդու մտահոգությունները միայն անձնական են, նշանակում է` այդ մարդը էգոիստ է, անձնասեր։ Եթե մարդու մտահոգությունները իրենից դուրս են, նշանակում է` նա կարող է լինել հայրենասեր, մարդասեր, օտարասեր, այլասեր։

Մենք պիտի հանենք մեր մտահոգությունները մեր միջից, պիտի դիտենք համայնական մտահոգությունները և պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան»,-նշել է նա։

Աջապահյանը հավելել է, որ Բագրատ սրբազանին սատարում է, սակայն ինչպիսի դրսևորում այն կունենա, իր որոշելիքն է․ «Ես երբեք որևիցե մեկի կողմնորոշումով, թելադրանքով չեմ գործել առ այսօր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել