Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ Հայհիդրոմետ

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»` շոգ օրերի թվի կտրուկ աճի պայմաններում։

Այս մասին հրապարակում է կատարել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի համար մշակվել են բազմաթիվ լուծումներ բարձր ջերմաստիճաններին դիմակայելու և հարմարվելու համար։ Այս լուծումները պետք է անհապաղ կիրառվեն ըստ Շրջակա միջավայրի և զարգացման միջազգային ինստիտուտի: Անհրաժեշտ են ավելի շատ ծառեր և կանաչ տարածքներ՝ քաղաքային «ջերմային կղզու» էֆեկտը մեղմելու համար, ինչպես նաև «պասիվ սառեցում» բնակարաների համար, ինչպիսիք են օրինակ ջերմամեկուսացումը և հատուկ փեղկերի տեղադրումը:

Վերջին 30 տարում մայրաքաղաքում գրանցվել է 116 շոգ օր, սակայն դրանց կեսից ավելին (59) տեղի է ունեցել վերջին 10 տարում: 35°C-ից բարձր ջերմաստիճանով օրերի թիվը նույնպես ավելանում է: Ծայրահեղ շոգը կարող է սրել մարդկանց առողջական խնդիրները՝ առաջացնելով ջերմային հյուծում, իսկ որոշ դեպքերում նաև կարող է հանդիսանալ մահվան պատճառ:

Տակեր Լանդեսմանը բնակավայրերի հետազոտական թիմի ավագ մասնագետն է։ Նա նշում է․ «Լոնդոնը գնալով ավելի է տաքանում և պետք է շտապ քայլեր ձեռնարկվի այս նոր՝ թեժ իրականությանը հարմարվելու համար»:

1990-ականներին և 2000-ականներին հազադեպ էին գրանցվում շոգ օրեր, սակայն 2017 թվականից սկսած, ամեն տարի, բացառությամբ 2021 թվականի, Լոնդոնում երեք և ավելի օր անընդմեջ օդի ջերմաստիճանը բարձրանում է 30°C-ից բարձր:

Այս վերլուծությունը ավելի լայն հետազոտական ծրագրի մի մասն է, որը ձեռնարկվել է Շրջակա միջավայրի և զարգացման միջազգային ինստիտուտի կողմից՝ գնահատելու, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում աշխարհի ամենաբազմամարդ մայրաքաղաքներից մեկի՝ Լոնդոնի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել