«Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Հրանտ Տեր-Աբրահամյանին և Հովսեփ Ղազարյանին ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին Իջևանի ոստիկանության բաժանմունք: Այս մասին հայտնում են «Մարտական եղբայրությունից»։
«Հետապնդումներով և ճնշումներով մեզ չեք կարող կանգնեցնել։
Մեր պայքարը միևնույն է հաջողելու է»,-նշվում է միաբանության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Տեր-Աբրահամյանը հայտարարություն էր տարել ու հայտնել, որ գրառման պահին մեքենան ստուգում էին ոստիկանության ծառայողները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ բերման են ենթարկվել միաբանության անդամներ Մասիս Շիրոյանը, Արման Պետրոսյանը, Գոռ Ասատրյանը, Հենրիկ Մկրտչյանը և Արամայիս Աղաբեկյանը։