Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը) և Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով Սամվել Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը վերաբերում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքին, որը արտահայտել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։
«Այս պահին խափանման միջոց ընտրելուն ուղղված միջոցներ են ձեռնարկվում»,-նշեց Աբրահամյանը։