Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանն այսօր՝ ապրիլի 17-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ Վահան Քերոբյանն ունի աշխատանքի առաջարկներ, որոնք անհրաժեշտ է ակցերտավորել, այսինքն՝ պաշտոնով, գումարով, աշխատանքի նկարագրով նա չի կարողանում այդ աշխատանքները կատարել, նույնիսկ հեռավար մակարդակով։
Նրա խոսքով՝ Քերոբյանն ունի 5 երեխա, նաև մայրն է իր խնամքի տակ գտնվում, ինչը ևս անտեսվում է։
«Մենք վերջերս միջնորդել էինք, վնասվածք էր ստացել պարոն Քերոբյանը տան պայմաններում, խնդրել էինք թույլատրել մոտակայքում գտնվող բժշկական կենտրոն այցելել, և խնդրել էինք հնարավորություն՝ վարսահարդարի և ատամնաբույժի ծառայությունից օգտվելու, սա ևս մերժվել է։ Այսինքն՝ պարոն Քերոբյանին թույլատրվել է միայն շտապ բուժօգնության միջոցով, կյանքին շատ ավելի բարձր ռիսկ սպառնացող հանգամանքներում միայն բուժօգնության դիմելու իրավունք»։
Մանրամասները՝ տեսանյութում։