ԱԳՆ-ն հայտնում է, որ ապրիլի 17-18-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այցով լինելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում։ 2023 թվականի նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա:
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ:
Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ նախատեսված են նաև այլ հանդիպումներ: