Փարաքարի համայնքապետարանում առերևույթ հանցավոր արարքի՝ խուլիգանության վերաբերյալ ապրիլի 5-ին հաղորդում ստացվել է համայնքապետարանի աշխատակցի կողմից, որի առթիվ ապրիլի 6-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանի դեմ բողոք է ներկայացվել։ Նա հայհոյել է համայնքապետարանի Կրթության բաժնի պետ Նելլի Սողոյանին և սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին:
Հաղորդում տվող կինը ճանաչվել է տուժող։ Դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։