Ի՞նչ է անուիտետը

Անուիտետը, միանվագ փոխանցված գումարի դիմաց, ապահովագրական ընկերության կողմից անձին որոշակի ժամանակահատվածում և պարբերականությամբ, վճարվող գումար է: Եթե անձի կուտակած կենսաթոշակային միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը՝

    • փոքր է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից կամ հավասար է դրան, ապա մասնակից կարող է իր կենսաթոշակը ստանալ անուիտետով,
    • մեծ է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից, բայց փոքր է կամ հավասար այդ կենսաթոշակի հնգապատիկից, ապա մասնակիցը պարտավոր է իր կենսաթոշակը ստանալ անուիտետով:
    • մեծ է հիմնական կենսաթոշակի հնգապատիկից ապա մասնակիցը պարտավոր հիմնական կենսաթոշակի հնգապատիկը ապահովող անուիտետի պայմանագիր կնքել, իսկ մնացած մասը ստանալ անուիտետի կամ ծրագրային վճարի կամ միանվագ վճարի ձևով:

Անուիտետի դեպքում պայմանագիր է կնքվում անձի և ապահովագրական ընկերության միջև, որին էլ փոխանցվում են մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցները: Մասնակիցը գրավոր դիմում պետք է ներկայացնի մասնակիցների ռեեստրը վարողին՝ տեղեկացնելով ընտրված ապահովագրական ընկերության և անուիտետի պայմանագրի, ինչպես նաև կուտակային միջոցներն ապահովագրական ընկերությանը փոխանցելու մասին: Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում անձի անհատական հաշվում առկա պարտադիր կուտակային միջոցները փոխանցել ընտրված ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական ընկերությունը պարտավոր է իր հետ պայմանագիր կնքած մասնակցին գրավոր տեղեկացնել դրամական միջոցների ստացման և դրանց չափի մասին` ստանալու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում: Կուտակային միջոցները ստանալուց հետո անուիտետի պայմանագրով սահմանված կարգով, ժամկետներում և պայմաններով ապահովագրական ընկերությունը կսկսի անուիտետի վճարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել