«Այո, մենք ՀԱՊԿ-ում փաստացիորեն մեր գործունեությունը սառեցրել ենք։ Դա նշանակում է՝ մենք նիստերին չենք մասնակցում, մենք ներկայացուցիչ չունենք»,-այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք խնդրում ենք, ակնկալում ենք, նաև պահանջում ենք, որպեսզի ՀԱՊԿ-ի մեր հարգելի գործընկերները պատասխանեն մի հարցի՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում, ո՞րն է այդ պատասխանատվության գոտին։ Մենք ՀԱՊԿ-ի հետ կապված պրոբլեմ չենք ստեղծել»,-ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։