Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Սահմանադրությունում հնարավոր փոփոխություններին։
«Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը պատրաստ է, ես ծանոթացել եմ հայեցակարգին և նաև այդ հայեցակարգին ծանոթանալու արդյունքում է, որ հանգել եմ եզրակացության՝ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Չնայած պետք է ասեմ, որ դեռևս 2020 թվականի փետրվարին, երբ սահմանադրական հանրաքվե էր, որը COVID համավարակի պատճառով չեղարկվեց, ես այն ժամանակ էլ եմ խոսել նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։