Իմ տեղեկություններով՝ Փաշինյանը նախատեսում է սահմանադրորեն Հայաստանին արգելել մաս կազմել որևէ ռազմաքաղաքական դաշինքի․ Մամիջանյան

«Հայաստանում օդում կախված տագնապ կա, և մեկ հարց․ այս ամենի վերջն ի՞նչ է լինելու»,-Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին այսպիսի հարց բարձրացրեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցութան ղեկավար Հայկ Մամիջանյանտ։

Ըստ նրա՝ իրականում վերջը մոտ է՝ կա՛մ Փաշինյանի վերջն է մոտ, կա՛մ Հայաստանի։ Հայկ Մամիջանյանն առաջարկեց միասին մի քանի իրադարձություն վերլուծել։

«Մյունխենյան այցը վերլուծել է քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Ըստ այդմ, հետևություն անենք արդյոք, որ Ադրբեջանի հերթական «ուլտիմատումն» այն է՝ առանց միջնորդների բանակցություններն իրականություն է դարձել։

Հայաստանում շատ է քննարկվում Սահմանադրական փոփոխությունների օրակարգը, որն, իմ համեստ կարծիքով, Փաշինյանը չի հասցնի։ Ըստ իմ տեղեկությունների՝ այդ գործընթացներին շարունակություն տալու դեպքում Փաշինյանը նախատեսում է Սահմանադրության մեջ ամրագրել ապադաշինքային տրամաբանություն, այսինքն ՝ սահմանադրորեն Հայաստանին արգելել մաս կազմել որևէ ռազմաքաղաքական դաշինքի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել